Յանդեքս տաքսու լոռեցի վարորդն ու նախկին արդարադատության նախարարը

Յանդեքս տաքսու լոռեցի վարորդն ու նախկին արդարադատության նախարարը
##### ​



##### ​



##### Ահա թե ինչ է գրում արդարադատության նախկին նախարարը ֆեյսբուքի էջում․



[Hovhannes Manoukian](https://www.facebook.com/hovhannes.manoukian?hc_ref=ARRZFYCCgv77rVmzqh88sdXqGe_YZpUQh8Da054OeZhB5c72P9UOgq-R_TTQkBTMMZM&fref=nf)



Երբ արդեն վաղուց մոսկովյան ռիթմով ապրող, Yandex taxi վարող լոռեցին (... վերջում գլխի ընկա իհարկե, թե ինչու էր պարբերաբար դիմադիր հայելու միջով ուշադիր նայում ինձ ու հայկական քաղաքական կյանքից հարցեր տալիս) երկարատև երթուղու ավարտին մեկնածս գումարը ետ է մղում «մեր նախկին արդարադատության նախարարից փող չեմ վեր ունըմ» արտահայտությամբ, հասկանում ես որ ուրիշ տեղ



«...հողի մեջ այսքան օրհնություն չկա,

Այսքան վաստակած հոգնություն չկա,

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,

Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա» ...



Հ.Գ.

«...ցավդ տանեմ, էս Yandex Taxi-ն ձեռի հետ ենք անըմ, հիմնական գործս կահույքի արտադրությունն ա»...

Լավն ենք էլի, հո զոռով չի՜՜՜ ..․



Հասմիկ Բաբաջանյան