Չեխիայում հայտնաբերվել է Եվրոպայի ամենամեծ զանգվածային հուղարկավորության գերեզմանը

Չեխիայում հայտնաբերվել է Եվրոպայի ամենամեծ զանգվածային հուղարկավորության գերեզմանը
Հնագետները Չեխիայում հայտնաբերել են Եվրոպայում ամենամեծ զանգվածային հուղարկավորության գերեզմանը: Այն թվագրվում է XI-XIV դդ: Գիտնականների նախնական վարկածի համաձայն, այդ գերեզմանում 30 անգամ հուղարկավորություն է տեղի ունեցել, իսկ ընդհանուր առմամբ այդտեղ հուղարկավորված է 1500 մարդ: Այս մասին հայտնում է Prague Daily Monitor-ը:



Հրապարակման մեջ նշվում է, որ զանգվածային հուղարկավորման գերեզմանը հայտնաբերվել է պատահականորեն, երբ շինարարները վերանորոգչական աշխատանքներ են սկսել իրականացնել Կունտա Գորա քաղաքի մերձակայքում գտնվող Կոստնիցայի գյուղական եկեղեցում: Մարդկային ոսկորները եղել են եկեղեցու հիմքում, չափազանց մեծ խորության վրա: Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ, 1400-ական թթ, երբ կառուցվել է եկեղեցին, չեն էլ իմացել, որ եկեղեցին կառուցվելու է զանգվածային հուղարկավորության գերեզմանի վրա: Ունեցած վավերագրական եւ մատենագրական տվյալների համադրությունից պարզ է դարձել, որ հուղարկավորություններն իրականացվել են այն ժամանակահատվածներում, երբ շրջանում կամ սով է եղել, կամ էլ մոլեգնել է ժանտախտը: