Թուֆենկյան հյուրանոցի առաջ մարդ են սպանել

Թուֆենկյան հյուրանոցի առաջ մարդ են սպանել

Քիչ առաջ, ժամը13․20 ավտոմատի կրակահերթ հնչեցին Թուֆենկյան հյուրանոցում։ Հյուրանոցի դիմացի ծառի տակ սպանված տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Ասֆալտին արյուն է թափված։ Վնասված է հյուրանոցի ապակին։ Վերնիսաժի առևտրականները պատմում են, որ հանցագործները ավտոմատը գցել են տաղավարների մոտ և փախել են։ Առևտրականները պատմում են նաև, որ նկատել են, թե ինչպես մի քանի երիտասարդ վազելով նստել են ավտոմեքենա և հեռացել են Խանջյան փողոցի ուղղությամբ։ Դեպքի վայրում արագհորեն հայտնվել են ԱԱԾ աշխատակիցներ։