Էս տղերքն ո՞ւմ են ծառայել, ինձ չեն ծառայել, քեզ են ծառայել․ գեներալը՝ օգնություն խնդրող կնոջը (տեսանյութ)

Էս տղերքն ո՞ւմ են ծառայել, ինձ չեն ծառայել, քեզ են ծառայել․ գեներալը՝ օգնություն խնդրող կնոջը (տեսանյութ)

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր, ներկա էին ինչպես բարձրաստիճան այրեր, զինվորականներ, այնպես էլ խնդրագրերով օգնության սպասող քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ աղմուկ բարձրացրեցին, նույնիսկ անեծքներ թափեցին իրենց դարդուցավը չլսող պաշտոնյաների գլխին։



Փաստաթղթերով սպասող մի կնոջ ուղղորդել էին Մանվել Գրիգորյանի մոտ, նա եկել էր օգնություն խնդրելու ամուսնու եղբոր որդու համար և գոռում էր, թե վերակենդանացման բաժնում գտնող մարդը կռվել է հայրենիքի համար․ «Ես ո՞ւր գնամ, միլիոնուկես փող են ուզել վիրահատությանը, եթե նախարարը չի օգնում, նախագահը չի օգնում, երկրապահը չի օգնում, թողնենք մեռնի՞, 3 երեխա ունի։ Նախարարն ասում ա՝ երկրապահը ծառա է, գնա թող երկրապահն օգնի»․- այս խոսքերով մեծահասակ կինը մոտեցավ գեներալին։



«Էս տղերքն ո՞ւմ են ծառայել,- մի տղամարդու դեմ տվեց գեներալը,- ինձ չեն ծառայել, քեզ են ծառայել։ Երկրապահը երկրին ա ծառայում»․- պատասխանեց Մանվել Գրիգորյանը, ով շտապեց հեռանալ։ Իսկ մեծահասակ կինը դեռ երկար աղուկ բարձրացրեց, թե հիմա ո՞վ է օգնելու վերակենդանացման բաժնում մահամերձ ազգականին։



Նշենք նաև, որ այս աղմուկին արձագանքեց մի կին, ով հայտարարեց, թե խնդրագրով մոտեցած քաղաքացուն տուն են տվել և մշտապես օգնել են։



Մանրամասները՝ տեսանյութում։