ՀՀ ԶՈՒ զորավարժարաններում շարունակվում է «Որոնում-2017» զորավարժության երկրորդ փուլը

ՀՀ ԶՈՒ զորավարժարաններում շարունակվում է «Որոնում-2017» զորավարժության երկրորդ փուլը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:



Մարտավարական-մասնագիտական զորավարժությանը զուգահեռ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:



Մարզումների հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է:



«Որոնում 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության ակտիվ` կրակային փուլը կանցկացվի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում: