Այդ քչերի մեջ մեկը ես էի, որ հինգ ստացա, և Վիգեն Սարգսյանն այդ հանձնաժողովի նախագահն էր

Այդ քչերի մեջ մեկը ես էի, որ հինգ ստացա, և Վիգեն Սարգսյանն այդ հանձնաժողովի նախագահն էր

«Ուզում եմ պարոն Մարուքյանին շատ հստակ հարցնել, թե ո՞նց ա եղել, որ ինքը, զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթություն ա ստացել նույն տարիների ընթացքում, էդ ժամանակ հեռահար կրթություն չկար, իր բառերով եմ ուզում հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվաությունների միջոցով ա էդ արտոնությունները ստացել, իսկ եթե ֆորմալ չի եղել, օրինական է եղել, ինչու՞ Է նա կարծում, որ նա դա կարող էր անել, իսկ այսօրվա զորակոչվողը, ոչ, վերին արտի ցորե՞ն ա, ի՞նչ մոտեցում է սա»,-այսօր ԱԺ ամբիոնից դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հիշեցնենք, այսօր երկորրդ ընթերցմամբ քվեարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախաեսվում է վերացնել տարկետման իրավունքը։ Սրան դեմ է «Ելք» խմբակցությունը։



Մարուքյանն այդ պահին դահլիճում էր։ Դահլիճից դուրս հետաքրքրվեցինք նրանից, թե ինչպե՞ս կարձագանքի նախարարի այս ելույթին իր մասով։ 



«Ես ծառայել եմ Ագարակի 50-869 զորամասում, 1999-2001 թվականներին, իմ կենսագրության մեջ գրած է։ Առաջին կուրսը սովորել եմ, հետո գնացել եմ, ու շարունակել եմ ուսումս»,-ասաց Էդմոն Մարուքյանը։



Ապա նա հիշեց իր մագիստրոսական թեզի պաշտպանությունը, որի հանձաժողովի նախագահը հենց Վիգեն Սարգսյանն էր։ «Ուրեմն, երբ որ ես Պետական կառավարման ակադեմիայում սովորում էի, իմ պետական մագիստորսական թեզի պաշտպանության ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր։ Քչերը հինգ ստացան պաշտպանության ժամանակ, և այդ քչերի մեջ մեկը ես էի, որ հինգ ստացա, և Վիգեն Սարգսյանն այդ հանձնաժողովի նախագահն էր, և ամենաշատ հարցերն էլ ինքը տվեց ինձ։ Երևի նա հիմա չի հիշում։ Եվ ես պաշտպանում էի «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական մեխանիզմները» թեմայով մագիստրոսական թեզը։ Եթե կասկածներ կար իմ անցած կրթական ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ հինգ նշանակել»,-ասաց Մարուքյանը։



Ապա հիշեցրեց, որ Վիգեն Սարգսյանը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, որը 17 տարի իշխանության մեջ է։ «Եթե մեկը ձևական է գիտությամբ զբաղվել, ապա դա իշխանության բեռն է և իրենց պատասխանատվությունն է։ Մեկը փողո՞վ ա գնացել գիտություննեի թկենածու դարձել, էլի իրանց բեռն ա»,-նկատեց պատգամավորը։



Hraparak.am-ի հարցին, թե տեսակետ կա, որ տարկետման իրավունքի զրկումով ՊՆ-ն, իրականում, նպատակ ունի առաջնագծում մարդաքանակ ապահովել, Մարուքյանն ասաց․ «Էդ էլ ա իշխանության պրոբլեմը։ Ուրեմն 17 տարվա մեջ իշխանությունն իր վարած քաղաքականության արդյունքում մի մեծ բնակչություն ա կորցրել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ