Երիտասարդները երթուղայինում գրպանահատների են նկատել, իջեցրել են ավտոբուսից եւ սկսվել է ծեծկռտուք․ Տեսանյութ

Երիտասարդները երթուղայինում գրպանահատների են նկատել, իջեցրել են ավտոբուսից եւ սկսվել է ծեծկռտուք․ Տեսանյութ

Քիչ առաջ Երեւանում` 44 համարի երթուղայինում, երեք երիտասարդ, նկատելով, որ երկու գրպանահատներ փորձում են գողանալ ուղեւորների դրամապանակները, նրանց իջեցրել են ավտոբուսից եւ սկսվել է ծեծկռտուք։ 



Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ միջադեպին խառնվել են նաեւ այլ երիտասարդներ․ «Իջացրին տղերքը, մի երկու հատ քոթակեցին, հայհոյեցին իրար։ Սասունցի Դավիթ կայարանում ա եղել դեպքը, էդ թաղի տղերքը եկան, իրանք էլ էս ջեբկիրներին մի երկու բան ասեցին։ Հետո դրանք մնացին կանգնած, տղերքն էլ եկան, նստեցին ավտոբուս էլի»։



Ոստիկանություն չեն ահազանգել ուղեւորները, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ երկու գրպանահատները հագուստ էին գցել իրենց մեկ ուսին, մյուս ձեռքով գողություն են կատարում եւ գողոնը թաքցնում հագուստի մեջ։



Լուսանկարում՝ գրպանահատներն են։