Կադրային տեղաշարժեր դատական համակարգում

Կադրային տեղաշարժեր դատական համակարգում
Օգոստոսի կեսին կենսաթոշակի է գնալու վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը: Դատական համակարգում այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը: Հավակնորդներն ակտիվ աշխատանք են տանում: Մեզ հասած տեղեկություններով՝ այս ուղղությամբ հատկապես մեծ հավակնություններ ունի վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը: Թեկնածուների թվում են նաեւ նույն պալատի դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Վարուժան Աբելյանը եւ Էրնա Հայրիյանը: Սակայն Խունդկարյանը երիտասարդ է՝ 1972 թվի ծնունդ, եւ միայն տարիքի պատճառով նրա թեկնածությունը կարող է մերժվել: Աբելյանի թեկնածությունը նույնպես կարող է մերժվել տարիքի պատճառով՝ նա 1950 թիվ է: Ամենահավանականը համարվում է Էրնա Հայրիյանը, որի նկատմամբ համակարգում որոշակի համակրանք կա, սակայն, մեզ հասած տեղեկություններով, Մաթեւոսյանը շատ ավելի ակտիվ է եւ վերեւների հետ “շփվելու” մեծ փորձ ունի: