Էլի արտակարգ կադրահատում

Էլի արտակարգ կադրահատում
Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Համլետ Հակոբյանը՝ երկամսյա փորձաշրջանով։ Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել մայիսի 5-ից, երբ կառավարությունը պաշտոնանկ արեց ՕԵԿ-ական Արմեն Ասլանյանին, որը համարվում էր նախկին նախարար Մհեր Շահգելդյանի կադրը: Հիշեցնենք, որ, ըստ լուրերի,  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Վրաստանում սկսված կարճատեւ  պատերազմի օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) "Պետական ռեզերվների գործակալություն" ՊՈԱԿ-ին էր հանձնել 2,5 միլիարդ դրամի ալյուր, սակայն ԱԻ նախարարությունը ալյուրը նորմալ պայմաններում պահելու փոխարեն փչացրել էր ու գրեթե կես գնով հանել վաճառքի: Ու երբ Միքայել Հարությունյանը զեկուցել էր Սերժ Սարգսյանին այդ մասին, վերջինս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին էր հրահանգել հետեւել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի պետական պահուստի հետ: Վարչապետի վերահսկողական ծառայության ստուգումներից հետո պարզվել էր, որ կա քրեաիրավական բնույթի խնդիր, որն ուսումնասիրելու համար նյութերը փոխանցվել էին ՀՀ գլխավոր դատախազությանը: