Երկաթուղիները կրկնակի տոմսեր են վաճառում

Երկաթուղիները կրկնակի տոմսեր են վաճառում
Երեւան-Բաթումի ուղեւորատար գնացքից օգտվողներից շատերն այս ամառ անակնկալի են գալիս՝ պարզելով, որ իրենց տեղի վրա մեկ ուրիշին էլ է տոմս վաճառվել: Մեր տեղեկություններով, երկաթուղու տնօրինությունը վիճակից ելքը գտնում է ուղեւորատար գնացքին ապօրինաբար նոր վագոններ կցելով: "Հարավկովկասյան երկաթուղիներ" ՓԲԸ մամուլի խոսնակ Վահե Դավթյանը չհերքեց կրկնակի տոմսեր վաճառելու փաստը, բայց ասաց, որ դա մասսայական բնույթ չի կրում:  Ինչ վերաբերում է վագոններին, խոսնակի ասելով, երբ պահանջարկը չեն կարողանում բավարարել, նոր վագոններ են կցում գնացքին, ինչն օրինական է: Ստեղծված իրավիճակն այնքան է սրվել, որ երկաթգծի կայարանի տարածքում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որտեղ կարող են դիմել նման  խնդիրների բախված ուղեւորները: Կրկնակի վաճառված տոմսերի դեպքում ուղեւորներին նույնանման այլ վագոն են տեղափոխում: Շատ փող աշխատելու մարմաջը նման կազուսների կարող է հանգեցնել: Միայն հուլիս ամսվա ընթացքում "Հարավկովկասյան երկաթուղին" 83 հազար ուղեւոր է տեղափոխել: