Գյումրին օրհնում էր սհաթը

Գյումրին օրհնում էր սհաթը
Երեկ Գյումրին տոնական հանդերձի մեջ էր: Գյումրեցիների մի մասն օրհնում էր Մեդվեդեւին. որ նա Գյումրի չայցելեր, Հայաստանի երկրորդ քաղաքի փողոցները հարյուր տարի ոչ ներկելու էին, ոչ կարգի բերեն: Մյուսները դժգոհ էին ՌԴ նախագահի այցից, նրանց հանել էին աշխատավայրերից եւ ուղարկել հրճվանքի "մասսայական" տեսարաններ բեմականացնելու: Թեեւ, իհարկե, կային նաեւ անկեղծորեն ուրախացողներ, որոնք նոստալգիկ հուշեր էին ապրում "ռուսական ցարի" այցելության կապակցությամբ: