Նոր մանրամասներ դատավորի ինքնասպանության փորձի մասին

Նոր մանրամասներ դատավորի ինքնասպանության փորձի մասին
Շենգավիթի դատավոր Կարեն Ստեփանյանի ինքնասպանության փորձի հետ կապված այլ մանրամասներ են ի հայտ գալիս: Մենք գրել էինք, որ նրա վճիռներից մեկը հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում, իսկ այն կայացվել էր դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի հրահանգով, որը հետագայում պատասխանատվությունը դրել է դատավորի վրա: Ասում են՝ նրանց հարաբերությունների սրումը սկսվել է այն բանից, երբ Կոստանյանը փորձել է աշխատանքից հեռացնել դատավորի օգնականին, ինչից վերջինս խիստ վրդովվել է: Այժմ վճռաբեկի նախագահը փորձում է նրանց իրարից բաժանել. հավանաբար դատավորին կտեղափոխեն այլ դատարան: