Ադրբեջանում կդադարեն դիակներ ցույց տալ

Ադրբեջանում կդադարեն դիակներ ցույց տալ
Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդը կոչ է արել տեղի հեռուստաընկերություններին հրաժարվել մարդկային դիակներ ցուցադրող կադրերից: «Խորհուրդը կանոններ է ընդունել, որոնց հետեւելը յուրաքանչյուր հեռուստաընկերության պարտականությունն է: Մինչեւ ժամը 23:00-ն եթերում չպետք է ցուցադրվեն մարդկանց դաժան սպանության կադրեր»,- Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի հեռուստառադիո հեռարձակման ազգային խորհուրդի նախագահ Նուշիրեւան Մագերամլին: Նա նշել է, որ ընդունված կանոնները խախտելու դեպքում խորհուրդը լուրջ քայլեր կնախաձեռնի տվյալ հեռուստաընկերությանը պատժելու համար: Նախ կլինի նախազգուշացում, ապա տուգանք, իսկ 3-րդ անգամ թույլ տված սխալի դեպքում` հնարավոր է հեռուստաընկերությանը զրկեն լիցենզիայից: