Կոտրված սրտերի թանգարան

Կոտրված սրտերի թանգարան
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում բացվել է Կոտրված սրտերի թանգարան, որի հեղինակները երկու խորվաթ նկարիչներ են: Նրանք բաժանվել են 4 տարի առաջ եւ որոշել են հավաքել այն իրերը, որոնք հիշեցնում են իրենց մարած զգացմունքների մասին: Թանգարանի ողջ հավաքածուն կազմում են ավելի քան 100 իրեր, դրանց թվում կա մի կացին, որը թանգարանին է փոխանցել մի միասեռական աղջիկ: Նկարիչների կարծիքով` իրենց թանգարանը մարդկանց վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: