Հաշմանդամ խոճկորը սովորել է քայլել երկու ոտքերի վրա (ֆոտո)

Հաշմանդամ խոճկորը սովորել է քայլել երկու ոտքերի վրա (ֆոտո)
Չինաստանում նրան անվանում են Զու Յանկիան, ինչը նշանակում է «կամային խոզ»: Այս կենդանին լույս աշխարհ է եկել հաշմանդամ վիճակում` առանց հետեւի ոտքերի: Այնինչ շուտով խոզը սովորել է հավասարակշռություն պահպանել դիմացի երկու ոտքերի վրա: Վեն Սիխայը` տարօրինակ կենդանուն աճացրած ֆերմերը, պատմում է, որ Զուն հունվարին ծնված ինը խոճկորներից մեկն էր. «Իմ կինը խնդրում էր սպանել նրան, բայց ես հրաժարվեցի: Ես որոշեցի նրան ապրելու շանս տալ եւ նա ապրեց. Ավելին, Զուն իրեն շատ լավ է զգում»: Վեն Սիխայը սկսել է սովորեցնել խոճկորին քայլել դիմացի երկու ոտքերի վրա, երբ Զուն ընդամենը մի քանի օրական էր: