Զբոսաշրջիկն ինքնասպան է եղել` տեսնելով ռեստորանի հաշիվը

Զբոսաշրջիկն ինքնասպան է եղել` տեսնելով ռեստորանի հաշիվը
Ֆիլիպինյան ռեստորաններից մեկում ֆրանսիացի զբոսաշրջիկից պահանջել են 102 դոլար: Մոտավորապես այդքան են նստել 2 շիշ սպիտակ գինին, 4 շիշ գարեջուրը եւ մի ափսե ծովամթերքը: Տեսնելով հաշիվը` 52-ամյա զբոսաշրջիկն այնպես է ապշել, որ հեռացել է առանց վճարելու: Մատուցողը փորձել է հասնել նրան, սակայն նկատելով հետապնդողին` հաճախորդը թռել է երրորդ հարկի պատուհանից: Տղամարդը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից շուտով մահացել է: Դեպքի ականատեսներն ասել են, որ մինչեւ միջադեպը խելագարության նշաններ նրա պահվածքում չեն նկատել: