Չինաստանի վարչապետի վրա Թուրքիայում կոշիկ են նետել ու պատռել նրա լուսանկարը

Չինաստանի վարչապետի վրա Թուրքիայում կոշիկ են նետել ու պատռել նրա լուսանկարը
Թուրքիա ժամանած Չինաստանի վարչապետ Վեն Սիաբաոյին Անկարայում դիմավորել են ցույցերով: Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ, բողոքի ակցիան կազմակերպվել է Արևելյան Թուրքիստանի մշակույթի և համերաշխության միության կողմից Hilton հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել էր Չինաստանի վարչապետը: Ցուցարարները Չինաստանի իշխանություններին մեղադրել են անցած տարի Չինաստանի ցուցարար ույղուրների նկատմամբ ուժ կիրառելու համար և պատռել Վեն Սիաբաոյի լուսանկարը: Իսկ այն պահին, երբ Չինաստանի վարչապետը դուրս է եկել հյուրանոցից և նստել մեքենան հանդիպումների մեկնելու նպատակով, ցուցարարներից մեկը մեքենայի հետևից կոշիկ է նետել, որը չի հասել իր նպատակակետին:



Tert.am