Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի քաղբանտարկյալը

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի քաղբանտարկյալը

2010թ. խաղաղության Նոբլյան մրցանակի դափնեկիր է դարձել չինական դիսիդենտ Լյու Սյաոբոն, որը ներկա պահին գտնվում է բանտում: Մրցանակը Սյաոբոյին է հանձնվել «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար մղվող տեւական ոչ բռնի պայքարի համար»: ժողովրդավարական ազատությունների համար մարտնչող չինացին դատապարտվել է 11-ամյա ազատազրկման` «սոցիալական կարգի տապալմանն» ուղղված գործունեության համար:



Լյուն ազատազրկվել էր նախորդ տարվա դեկտեմբերին այն բանի համար, որ 2008թ. այլ ակտիվիստների հետ գրել էր խոսքի ազատության ապահովմանը եւ երկրում բազմակուսակցականության ներդրմանը կոչ անող մանիֆեստ: Մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին: Ըստ ամենայնի, Լյու Սյաոբոն չի կարողանա մասնակցել արարողությանը, ինչպես նաեւ ստանալ իրեն հասանելիք 1.5 մլն դոլարը: