1000 ուսուցիչ սեռական ոտնձգություն է թույլ տվել

1000 ուսուցիչ սեռական ոտնձգություն է թույլ տվել
Քենիայի իշխանությունները հայտարարել են, որ աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար վերջին երկու տարում ավելի քան 1000 ուսուցիչ հեռացվել է աշխատանքից: Ուսուցիչների անասնական կրքերի զոհ են դարձել հիմնականում 12-15 տարեկան աղջիկներ, նրանցից մի քանիսը հղիացել են: Սեռական ոտնձգությունների դեպքեր առավելապես գրանցվել է գյուղական դպրոցներում: Ուսուցիչներից ոմանք դատապարտվել են տարբեր պատժաչափերով: