Մեկ քառակուսի մետր

Մեկ քառակուսի մետր
Նոյեմբերի 8-14-ը ՆՓԱԿ-ում անցկացվում է «Մեկ քառակուսի մետր» (թատրոն առանց թատրոնի) 5-րդ փառատոնը: Փառատոնի անվանումը ոչ միայն ներկայացման համար անհրաժեշտ նվազագույն տարածության եւ այդ տարածության մեջ ընդգրկուն «աշխարհներ» նվաճելու խորհրդանշական իմաստն ունի, այլեւ կոնկրետ նախապայման է փառատոնի մասնակիցների համար, որովհետեւ նրանց աշխատանքները ներկայացվում են մեկ քառակուսի մետր տարածքով բեմահարթակի վրա:



Փառատոնի բացման օրը 20 րոպե տեւողությամբ «Քամին»  հեքիաթ-ներկայացմամբ արտամրցութային ծրագրում հանդես եկավ Լողելին Քյոնինգը, ով նաեւ փառատոնի ժյուրիի անդամ է: Ժյուրիի կազմում են նաեւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը եւ բեմադրիչ Արմեն Մեհրաբյանը:  Փառատոնի գլխավոր՝ «Հեղինակների ձայն» մրցանակի հաղթողը որոշվում է փառատոնի մասնակիցների քվեարկությամբ: Ժյուրին մրցանակներ է շնորհում «Լավագույն գրական հիմք», «Լավագույն դերասան» եւ «Լավագույն բեմադրիչ» անվանակարգերում: