Բնական գազը կարող է շատ ավելի լինել, քան ենթադրվում էր

Բնական գազը կարող է շատ ավելի լինել, քան ենթադրվում էր
Միջազգային էներգետիկ գործակալության մասնագետները պնդում են, որ վերջին գնահատականների համաձայն, բնական գազի համաշխարհային պաշարները կարող են ավելի ծավալուն լինել, քան նախկինում ենթադրվում էր: ՄԷԳ-ի փորձագետների կարծիքով, գազի հայթայթման նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հորատում կատարել այնպիսի վայրերում, որոնք նախկինում հասանելի չէին ժայռային յուրահատուկ գոյացությունների պատճառով: Այսպիսով գազի համաշխարհային պաշարները կարող են բավականացնել եւս 250 տարի, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ գլոբալ տաքացման դեմ պայքարի վրա, քանի որ գազը հանքային վառելիքի ամենամաքուր տեսակն է: