Ընկերացեք Ադրբեջանի հետ

Ընկերացեք Ադրբեջանի հետ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում հնչեցրած իր ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: «Հարավային Կովկասում անվտանգության եւ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ոչ միայն հայ-թուրքական, այլեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում»,- կարծում է Դավուդօղլուն:



Նա նշել է, որ Թուրքիան իրեն շրջապատող բոլոր պետություններին ընկեր է համարում, եւ եթե Հայաստանն էլ է ուզում միայն ընկերներով շրջապատված լինել, ապա պետք է Ադրբեջանին վերաբերվի ինչպես իր ընկերոջ: «Կարծում եմ, որ այս դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները հիմնովին կբարելավվեն»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: