Եվրամիության քարտուղարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն

Եվրամիության քարտուղարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն
Եվրոպայի Միության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: «Ես հուսով եմ, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի: Արձանագրությունները սպասում են, եւ ես հուսով եմ, որ վավերացման գործընթացը կարող է վերսկսել որքան հնարավոր է շուտ»,- ասել է ԵՄ գլխավոր քարտուղարը: Նա խոստովանել է, որ ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում դրական ազդակներ չի տեսնում: «Փաստն այն է, որ արձանագրությունները սեղանի վրա են, եւ պետք է արվի հաջորդ քայլը, որպեսզի անցում կատարվի հարաբերությունների լավագույն մակարդակին»,- կարծում է Թորբյորն Յագլանդը: