Թուրքական բանակը չի՞ ենթարկվում Էրդողանին

Թուրքական բանակը չի՞ ենթարկվում Էրդողանին
Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններից առաջ 2005 թվականին ԵՄ-ն նախագահող Նիդեռլանդների արտգործնախարար Բեռնարդ Բոտը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին պահանջ է ներկայացրել. հրահանգել բանակին դադարեցնել Էգեյան ծովում ռազմական գործողությունները: Էրդողանը այդ ժամանակ խոստովանել է, որ ինքը չի կարող վերահսկել բանակի գործողությունները, քանի որ զինված ուժերը չեն ենթարկվում իրեն:



Այս մասին հայտնի է դարձել միայն վերջերս՝ միջազգային գաղտնի փաստաթղթեր բացահայտող «WikiLeaks» կայքի շնորհիվ: Այն որ Թուրքիայի ռազմական վերնախավը բավականին լուրջ դերակատարություն ունի երկրում, դա բոլորին է հայտնի, սակայն չի բացառվում, որ Էրդողանն այդ փաստը խորամանկորեն ծառայեցրել է իրենց շահերին, որպեսզի չդադարեցնի Էգեյան ծովում ընթացող ռազմական գործողությունները: