Զբոսանավ Մեդվեւդեւի համար

Զբոսանավ Մեդվեւդեւի համար
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը Դմիտրի Մեդվեդեւի համար զբոսանավ է գնել, որի արժեքը, ըստ մամուլի հրապարակումների, 30 միլիոն եվրո է: Տասներկու անձի համար նախատեսված զբոսանավի երկարությունը 53.7 մետր է: Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը տեղեկացրել է, որ Մեդվեդեւն այդ շքեղ զբոսանավում բարձրաստիճան հյուրերի է ընդունելու հատկապես 2014 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ: