Եգիպտոսում ցուցարարները կառավարական շենք են այրել

Եգիպտոսում ցուցարարները կառավարական շենք են այրել
Հարյուրավոր ցուցարարներ, որոնք, չնայած Եգիպտոսի իշխանությունների արգելքին, մասնակցում են բողոքի ակցիաներում, այրել էն Սուեց քաղաքի կառավարական շենքերից մեկը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ակցիայի մասնակիցները բոցավառվող պարունակությամբ շշեր են նետել կառավարող կուսակցության շենքի վրա: Ոստիկանությունը մահակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել` հարձակումը կասեցնելու համար: Սուեցից եկած նախնական տեղեկությունների համաձայն, այս բախումից տուժել է 70 հոգի: