Ադրբեջանցիները հայերի դեմ պատերազմի՞ են պատրաստվում

Ադրբեջանցիները հայերի դեմ պատերազմի՞ են պատրաստվում
«Ադրբեջանը լուրջ պատրաստություն է տեսնում իր հողերն օկուպացիայից ազատագրելու համար: Նման իրավիճակում ցանկացած պետություն նույնը կաներ, ոչ ոք չի կարող Ադրբեջանին մեղադրել այս հարցում»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Փետրվարի 11-ին նա հանդիպել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ թեեւ համանախագահների գործունեությունն անարդյունք է անցնում, Ադրբեջանը դեռեւս հույսը չի կորցրել այդ առաքելության նկատմամբ: