Սահակաշվիլի. հնարավորություն ենք տալիս էթնիկ փոքրամասնություններին հասարակության լիարժեք մաս զգալ

Սահակաշվիլի. հնարավորություն ենք տալիս էթնիկ փոքրամասնություններին հասարակության լիարժեք մաս զգալ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթով է հանդես եկել երկրի խորհրդարանում, որի ժամանակ խոստովանել է, որ ոչ վաղ անցյալում Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն չեն ունեցել վրացերենին չտիրապետելու պատճառով: «Դա երկրի բնակչության որոշակի հատվածին զրկել է հավասարության զգացողությունից»,- նշել է Սահակաշվիլին:



Նրա խոսքով՝ անցած տարվանից մեկնարկած հատուկ ծրագիրը հայ, ռուս, ադրբեջանցի եւ այլ էթնիկ փոքրամասնություններին  հնարավորություն է տալիս իրենց վրաց հասարակության լիարժեք մաս զգալ: Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրենք տարբերություն չեն դնում Վրաստանում բնակվող հայ, ադրբեջանցի եւ վրացի երեխաների միջեւ, բոլորին էլ բարձագույն կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռված: Նախագահը երիտասարդությանը կոչ է արել նաեւ լավ սովորել օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն, որպեսզի «հեշտությամբ ինտեգրվեն միջազգային հանրությանը»: