Մեկժամյա կուրություն՝ սեքսից հետո

Մեկժամյա կուրություն՝ սեքսից հետո
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների հավաքած փաստերը բավարար են՝ պնդելու համար, որ սեքսի պատճառով հնարավոր է կուրանալ: Մասնագետները 30 հիվանդանոցների տվյալների համադրմամբ պարզել են, որ այս տարի սեռական ակտի պատճառով տեսողության կորստի 32 դեպք է գրանցվել:



Ընդ որում՝ 32 դեպքում էլ կանայք են կուրացել, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրել, առավելագույնը՝ մեկ օր: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ էմոցիոնալ բռնկման պահին կնոջ ուղեղի որոշ ֆունկցիաներ դադարում են աշխատել: Արդյունքում՝ աչքի արյունատար անոթները նեղանում են, ինչն էլ ժամանակավոր կուրության է հանգեցնում: Դեռեւս չի գրանցվել այնպիսի դեպք, որ տեսողությունը չվերականգնվի, թեեւ բժիշկները նշում են, որ տեսականորեն դա ավելի քան հավանական է: