Կանայք սիրում են մսակերների, տղամարդիկ՝ ոչ

Կանայք սիրում են մսակերների, տղամարդիկ՝ ոչ
Կոլումբիայի համալսարանի մասնագետները հետաքրքրական ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, թե որ սնունդն է մարդկանց մոտ ավելի շատ ասոցացվում սեքսի հետ:



Ուսումնասիրությանը մասնակցած կանայք եւ տղամարդիկ գնահատել են տարբեր սնունդ օգտագործող հակառակ սեռի ներկայացուցիչների՝ ըստ սեքսուալության: Կանանց 80 տոկոսն առավել սեքսուալ է համարում միս ուտող տղամարդկանց, որոնք նրանց կողմից բնութագրվում են մաչոյին բնորոշ հատկանիշներով:



Իսկ բուսակեր տղամարդուն գեղեցիկ սեռը համարում է  «անվստահելի», «թույլ» կամ «կասկած հարուցելու աստիճան ճիշտ» անձնավորություն: Տղամարդկանց գնահատմամբ՝ առավել գրավիչ են քաղցրավենիք կամ միրգ ուտող կանայք, իսկ օրինակ, խոզի միս ծամող կինը հաճախ հակակրանք է առաջացնում արական սեռի ներկայացուցիչների մոտ: