Խաղարկվում է ուկրաինացի կին

Խաղարկվում է ուկրաինացի կին
Նորզելանդական «Rock FM» ռադիոկայանը մրցույթ է հայտարարել, որը կոչվում է «Հաղթիր քեզ համար կին»: Ռադիոլսող տղամարդկանց շրջանում անցկացված մրցույթի գլխավոր մրցանակը ուկրաինուհի է լինելու: Մրցույթի մասնակիցներից միայն մեկին է հնարավորություն ընձեռվելու մեկնել Ուկրաինա եւ այնտեղից իր համար կին ընտրել այն աղջիկներից մեկին, որոնք ամուսնանալու հայտ են ներկայացրել ամուսնական գործակալություն:



Մրցույթի եզրափակիչ կանցնեն 5 ռադիոլսողներ, որոնցից հաղթողը կորոշվի  անհատական հատկանիշներով: Մասնագետները, ինչպես նաեւ հարազատներն ու ընկերները կգնահատեն մասնակիցների հոգեկան հավասարակշռությունն ու բնավորությունը: Լավագույնը ճանաչվածին ռադիոկայանը կնվիրի 2 հազար նորզելանդական դոլար եւ կապահովի 12-օրյա այց Կիեւ: Այդ ընթացքում հաջողակ ռադիոլսողը հնարավորություն կունենա ծանոթանալ հայտ ներկայացրած աղջիկների հետ եւ նրանցից մեկին իր համար կին ընտրել: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 28-ին: