Բերլուսկոնիին այնուամենայնիվ կդատեն

Բերլուսկոնիին այնուամենայնիվ կդատեն
Միլանի դատարանը վարույթ է ընդունել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարուցված քրեական գործը: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 6-ին: Իտալիայի 74-ամյա վարչապետը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու եւ այդ փաստը միտումնավոր թաքցնելու մեջ: Հիշեցնենք, որ Բերլուսկոնին մինչ այդ հայտարարել էր, որ ինքը Մարոկոյից գաղթած անչափահաս աղջկան չի վարձել սեռական հարաբերությունների համար: «Ես մշտական հարաբերություններ ունեմ եւ երբեք չեմ վճարել սեքսի համար, աբսուրդ է անգամ ենթադրել դա»,- ասել է Իտալիայի վարչապետը՝ ավելացնելով, թե մարմնավաճառների ծառայություններից օգտվելն իր արժանապատվությունից ցածր է: