Թոշակառուն ու գործազուրկը` նախագահի թեկնածու

Թոշակառուն ու գործազուրկը` նախագահի թեկնածու
Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար բացի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից գրանցվել են եւս 10 թեկնածուների հայտեր, որոնցից միայն մեկն է քաղաքական կուսակցության կողմից առաջադրվել: Երկրի նախագահ դառնալու ցանկություն են հայտնել թոշակառու Զաուրե Մասիննան, գործազուրկ Սովետկիզի Նուրսիլան եւ անվտանգության գործակալության աշխատակից Թոլիբայ Բայմուրզինը: Իրենց թեկնածությունը հաստատելու համար նախագահի պաշտոնի հավակնորդները նախ պետք է մայրենի լեզվի քննություն հանձնեն: Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են 2011 թվականի ապրիլի 3-ին: