Այաթոլլան մեղադրում է Արեւմուտքին

Այաթոլլան մեղադրում է Արեւմուտքին
«Արեւմտյան պետությունները մշտապես վիրավորում են մահմեդական երկրներին, եւ ցանկացած ժողովուրդ, ցանկացած պետություն, որը պայքարի Է դուրս գալիս այդ վիրավորանքների դեմ, միշտ Էլ ճնշման Է ենթարկվել»: Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:



Նա նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն է երկպառակություն սերմանում մահմեդականների մեջ: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը Աբդուլլահ Գյուլին ասել է, որ մահմեդական պետությունները պետք Է իրենց ջանքերը նպատակաուղղեն իսլամական երկրների միասնության հաստատմանն ու ուժեղացմանը: «Եթե մահմեդական երկրները գիտակցեն իրենց ներուժն ու հզորությունը, նրանք կկարողանան ազդել համաշխարհային գործընթացների վրա, եւ ներկայիս իրադրությունը կփոխվի»,- կարծում է Խամենեին: