Իսրայելը կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը

Իսրայելը կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը
Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Իսրայելը սպառնացել է Ադրբեջանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, եթե Բաքուն Պաղեստինի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատի: Նման սպառնալիքով նամակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունից:



Իսրայելի դուր չի եկել ադրբեջանա-պաղեստինյան հարաբերությունների ջերմեցումը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս պաշտոնապես հաստատել է, որ իրենք պատրաստ են նյութական աջակցություն ցուցաբերել «Բաքվում Պաղեստին պետության դեսպանությանը»: Իսայելին հատկապես զայրացրել է «Պաղեստին պետություն» ադրբեջանական ձեւակերպումը: