Սերժ Սարգսյանի փաստաբանը

Սերժ Սարգսյանի փաստաբանը
Երեկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հերթական անգամ ստանձնել է Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը եւ մոռանալով, որ ինքն «անկախ» պատգամավոր է, անդրադարձել է 2008-ի նախագահական ընտրություններին. «Եթե Սերժ Սարգսյանի նպատակը լեգիտիմ նախագահ ընտրվելն էր, Քոչարյանինը` ամեն ինչ անելը` խոցելի իրավահաջորդ ունենալու համար, ապա Տեր-Պետրոսյանի մինիմում ծրագիրը Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելն էր»: Եվ՝ «…ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի մեկը, որովհետեւ արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա»: