Նման պայման պետք չէ

Նման պայման պետք չէ
Մեր երեկվա համարում «Համշենահայերի «վտանգավորությունն» ենք քննարկում» նյութում, Վարդգես Օվյանն անդրադարձել էր ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանի՝ ասուլիսում արված այն հայտարարությանը, թե համշենահայերին ընդունելով Արցախում՝ պետք է  «նրանց առջեւ կրոնափոխ լինելու եւ քրիստոնեություն ընդունելու պայման դրվի»։ Երեկ պրն Մանոյանը մեզ գրություն էր ուղարկել, որտեղ անդրադարձել էր այդ հոդվածին:



Պարզվում է՝ ասուլիսի լուսաբանման ժամանակ ինտերնետային կայքերից մեկը սխալ՝ տրամագծորեն հակառակն է ներկայացրել նրա ասածը, իսկ Արցախում ապրող Վ. Օվյանն օգտվել է այդ կայքից: Պրն Մանոյանը մեզ գրել է, որ ինքը ճշտում է պահանջել, ինչը տեղադրվել է նշված կայքում, սակայն հավանաբար վրիպել է մեր հոդվածագրի ուշադրությունից: Իրականում ասվել է «ճիշտ հակառակը»՝ նման պահանջ «պետք չէ» դրվի։