Տրնգին տանգոյից լա՞վ է

Տրնգին տանգոյից լա՞վ է
Գալուստ Սահակյանն ընդդիմության հետ բանակցություններում նախընտրում է տրնգին, քանի որ այն ավելի հայկական է, քան տանգոն: «Եթե հայերն են պարելու, ավելի լավ է տրնգի, քան տանգո»,- երեկ ասել է նա եւ հերթական «սուր» միտքն արտահայտել. «Նախընտրական ընթացք է՝ ձեւեր թափելը, պոպուլիզմն ընդունելի են»: Մնում է պարզել, թե  ինչու է կարծում, որ պարողներից մեկը ձեւեր է թափում, մյուսը՝ ազգափրկիչ գործ անում: