Մեր «հակառակորդների» թիվն ավելացավ

Մեր «հակառակորդների» թիվն ավելացավ
Մեր «հակառակորդների» բանակը ստվարանում է. եթե մինչ այժմ մեզ դատի էին տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Զինվոր» կազմակերպությունների նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ապա երեկ այս բանակը համալրվեց նոր, ավելի հզոր «խաղացողով»՝ նրանց միացավ նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը դիմել է դատարան: Առաջարկում ենք գուշակել, թե գործը քննող դատավորն ի՞նչ որոշում է կայացնելու: