Ինչ կարդալ «Հրապարակի» նոյեմբերի 8-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» նոյեմբերի 8-ի համարում
Արարատի մարզպետ  Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, երդվում է երեխեքի անունով եւ հերքում, որ Դարակերտում կառուցվող ասֆալտի գործարանն իրեն է պատկանում:



Նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանը կադրային ջարդ չի անելու, պարզապես կադրերին տեղաշարժելու է այս ու այն կողմ. ովքե՞ր են տեղաշարժվողները:



Մոսկվայում գտնվող ԱՆՊՇ  նախագահ Էդգար Հելհելյանը չկարողացավ մասնակցել հոր մահվան տարելիցին. նա Հայաստան է վերադառնալու, երբ Փոքր Մհերը դուրս գա Ագռավաքարից:



Ի՞նչ ունեն կիսելու Սահմանադրական ու վճռաբեկ դատարանները. ի վերջո ո՞րն է թափով ու ամենա-ամենա դատարանը:



Ազատության հրապարակում  շրջիկ գրավաճառներն էժանով գիրք  էին վաճառում, իսկ մոտ 50 մետր այն կողմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր խոսում էժանով սեփականաշնորհված գործարանների մասին:



Գյումրիի քաղաքապետը նախանձից տրաքվում է, նա էլ է հրաժարական տալու եւ միանալու Արգամիչին՝ նախընտրական շտաբում. քաղաքական նոր անեկդոտներ:



Ադրբեջանում կայանալիք  «Եվրատեսիլը» քաղաքական հո՞ղ է Հայաստանի համար:



Լոնդիկին  կփոխարինի՞ մեդիա-մագնատը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը սակավախոս է դարձել. այս եւ այլ հետաքրքիր լուրեր, հոդվածներ «Հրապարակի» նոյեմբերի 8-ի համարում: