Ինչ կարդալ «Հրապարակի» նոյեմբերի 9-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» նոյեմբերի 9-ի համարում
ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը նոր է հասկացել, որ Հայաստանում ստվերային տնտեսություն կա. Ավետիս Բաբաջանյանն է հրապուրվել նրա սենսացիոն բացահայտումով:



Բանակում մահացած  գյումրեցի Թորգոմ Սարուխանյանի հարազատները կասկածում են նախաքննության անաչառությանը. նրանք պնդում են, որ իրենց որդին ինքնասպան չի եղել:



Արմավիրի գուբերնատոր-մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ջանքերը երբեք ջուրը չեն լցվում. մարզը հանրապետականացվում է:



«Հրապարակին» դատի տված փաստաբան Արթուր Գրիգորյանի զոհերից է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերջինս փաստաբանի պատճառով զրկվել է Եվրադատարանում իր հայցի քննարկումից:



Վենետիկ մեկնելուց  առաջ Արամ Պաչյանը ճաշակել է հոր  խորոված  խնձորներն ու զարմացել, երբ Վենետիկում, ջրանցքում «խնձորներ» է տեսել…..



Մեկ տարի «Հրապարակում»  աշխատած Սոնա Ադամյանը դժվարանում է  հարգել բազմաթիվ կոչումների տեր, ՀՀ վաստակավոր, սեփական կարծիք ունեցող երաժիշտին. լրագրողը ամփոփում է իր աշխատանքը:

«Ախպեր ջան, իմ հողն աճուրդի մի դրեք. ես կվճարեմ…»՝ Երեւանի ապագա քաղաքապետ Տարոն Մարգարյանին է դիմում Ավանի բնակիչներից մեկը:



Բացի  կադրային փոփոխություններից, Վովա Գասպարյանը կառուցվածքային փոփոխություններ է անելու, որտեղ է աշխատելու հանրահայտ «Շերիֆը». բազմաթիվ այլ լուրեր եւ հոդվածներ «Հրապարակի» նոյեմբերի 9-ի համարում: