Որոշել են ապամոնտաժել

Որոշել են ապամոնտաժել
Մաշտոցի պուրակի համար պայքարող «Քաղաքացիական դատարանը» որոշել է ապամոնտաժել կրպակները եւ այդ մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետին: Գրության մեջ ակտիվիստները նշել են ոչ միայն ապամոնտաժման ժամը՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին, այլեւ ձեւն ու գործիքները, ինչպես նաեւ ապամոնտաժողների անունները, որոնք 10 հայտնի անձինք են: «Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու»,- գրված է հայտարարության մեջ։ Իսկ մինչ այդ, պայքարողներն ապրում են այգում եւ անգամ տեղում ճաշ պատրաստում: