«Ումի՞ց պիտի վախենանք»

«Ումի՞ց պիտի վախենանք»
«Ի՞նչ ունեք կորցնելու, փոխելու շոր էլ չունեք: Թող ինձ էս պատի տակ գնդակահարեն, բայց իմ ժողովուրդը լավ ապրի, իմ ձեռքերին իմ տղաներն են զոհվել, ումի՞ց եք վախենում: Ումի՞ց պիտի վախենանք»,- երեկ Եղվարդում ելույթ ունենալիս ասել է Սասուն Միքայելյանը: Ընդհանրապես արդար ընտրությունների կողմնակիցները փորձում են ընտրողին ներշնչել, որ ազատ լինեն եւ քվեարկեն իրենց խղճի մտոք: