10 առաջարկ ՀԱԿ-ին

10 առաջարկ  ՀԱԿ-ին
ՀԱԿ հեղինակության համար մտահոգ Ռուբեն Թորոսյանը, ով ՀՀ Գերագույն խորհրդի անդամ է եղել, «ՄԻ-96» կուսակցության ղեկավարը, հասարակական գործունեությամբ է զբաղվում եւ ՀԱԿ ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ, երեկ ուշագրավ առաջարկներ է արել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությանը: Նրա կարծիքով, այդ առաջարկներին ընդառաջելու դեպքում Կոնգրեսի անկում ապրող հեղինակությունը կաճի: Նա կարծում է, որ այդ անկման հիմնական մեղավորը ՀԱԿ կենտրոնական գրասենյակն է: 



«ՀՀԿ-ԲՀԿ  ավազակաիշխանության  գերեզմանափորն այսօր  կարող  է լինել  միայն  հռչակագրային  ՀԱԿ-ը, որը  պարտավոր  է  իրեն  պատկանող  տեղը  զբաղեցնել  երկրի քաղաքական կյանքում, եւ  այդ  նպատակով  նրա  քաղխորհրդին  առաջարկում  ենք.



 



1. Թույլ  չտալ  ՀԱԿ անունից  առաջին  նախագահի  կենտրոնական գրասենյակի հանդես  գալը



 



2. Չճանաչել Ս. Սարգսյանին  ՀՀ նախագահի պաշտոնում եւ  նախաձեռնություններ  իրականացնել  այդ  ուղղությամբ



 



3. Հայտարարել, որ  ԲՀԿ-ին  ընդդիմություն  չի  համարում



 



4. ՀԱԿ  ԱԺ պատգամավորության  խմբակցությունից հեռացնել Ա. Մանուկյանին, Գ. Ջհանգիրյանին  եւ  Լ. Սարգսյանին



 



5. Առաջին  նախագահին  հաստատել  ՀԱԿ պատվավոր  նախագահի  պաշտոնում, առանց  որեւէ գործնական  իրավունքների



 



6. Ն. Փաշինյանին  նշանակել   ՀԱԿ  ղեկավարի  պաշտոնակատար եւ առաջարկել  նրա թեկնածությունը  ՀՀ  նախագահի  առաջիկա  ընտրությունում



 



7. Վերացնել  «ՀԱԿ  համակարգող» ինքնակոչ  պաշտոնը



 



8. Ընդունել  ՀԱԿ  կանոնակարգ հռչակագրային  ՀԱԿ-ի  շրջանակներում



 



9. Լիովին  համալրել  Երեւանի  ավագանու  ՀԱԿ խմբակցությունը



 



10. Նախաձեռնել  համահայկական  քննարկումներ  առաջիկա  ընտրությունների  ազատ  ու արդար  անցկացման  ուղղությամբ...