Օսկանյանով Ռուսաստա՞ն են չեզոքացնում

Օսկանյանով Ռուսաստա՞ն են չեզոքացնում
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այն կարծիքին է, որ «Օսկանյանի գործն» այլ բան չէ, քան Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում չեզոքացնելու փորձ: Այդ ազդեցության կրողներից մեկն էլ դիտվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և ուրեմն կարծիքը հավասարապես տարածվում է նաև ԲՀԿ-ի վրա:



«Հայաստանը Եվրասիական միջանցքի ամենակարևոր դիրքում է, Մոսկվան եւ Վաշինգտոնը փորձում են Երևանին գրավել իրենց կողմը եւ դրա համար օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները: Տվյալ դեպքում Օսկանյանն արևմտյան մտածելակերպի ներկայացուցիչ է, մինչդեռ ԲՀԿ իրենից ներկայացնում է ռուսական ուժ, սակայն այժմ ՌԴ կորցնում է դիրքերը, քանի որ Ամերիկան, օգտագործելով «Օսկանյանի գործը», կուսակցության անդամներին ստիպում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք», - ասել է Մանուչարյանը: