Վիրահայոց եկեղեցիները թեմին վերադարձնելու նպատակով ստեղծվել է հանձնախումբ

Վիրահայոց եկեղեցիները թեմին վերադարձնելու նպատակով ստեղծվել է հանձնախումբ
Հայ-վրացական հանդիպումների ընթացքում վրացական կողմը հավաստիացրել է, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն պետք է դրսեւորվի, մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին: 



Վրաստանում հայկական եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրով ստեղծվել է երկկողմ հանձնախումբ:



Վիրահայոց եկեղեցիները հայերին վերադարձնելու հարցը, սակայն, դեռևս կառավարության մակարդակով չի քննարկվել:



Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որով Վրաստանի 5 կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն, տրվել է իրավաբանական անձի կարգավիճակ: