Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում

Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում
Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ ակնարկ չի արել ՀԱԿ «ռեպրեսիաների» մասին եւ ՀԱԿ-ի դեմ: 



 



Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, «Ազատության» անդամ Կարինե Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովների մեջ, ներգրավվածներին էլ հետ են կանչում: Ավելին, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, «Ժողովրդավարական հայրենիքի» նման, «Ազատության» դեպքում եւս փորձ է արվում պառակտել այն` ոմանց «տարհանելու» զուրաբյանական փորձված մեթոդով, եւ դա այն դեպքում, երբ Բագրատյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն դեռ չի արել, ասել է, որ առժամանակ, մինչեւ ընտրությունների ավարտ, սառեցնում է իր անդամակցությունը: Ըստ ամենայնի, ՀԱԿ-ը «շտապեցնում» է Բագրատյանին, որ վերջինս հնարավորինս շուտ` մինչեւ ընտրությունների ավարտ, դուրս գա ՀԱԿ-ից, որովհետեւ մտածում են, որ հնարավոր է նրա ցույց տված ընտրական արդյունքները վերջինիս դարձնեն ընդդիմադիր նոր բեւեռ` խաթարելով ՀԱԿ ծրագրերը:



 



Բոլոր դեպքերում, ինչպես տեղեկացրին «Ազատությունից», իրենք կուսակցությունից դուրս գալու որեւէ դիմում դեռ չեն ստացել. կուսակցության Գյումրիի 2 ներկայացուցիչ հայտարարություն են արել, ինչի մասին իրենք իմացել են մամուլից: