«Եթե Սերժ Սարգսյանն առաջարկ ունի, կարող եմ բանակցել նրա հետ». Րաֆֆի Հովհաննիսյան

«Եթե Սերժ Սարգսյանն առաջարկ ունի, կարող եմ բանակցել նրա հետ». Րաֆֆի Հովհաննիսյան
«Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկի   երկրում առկա  ճգնաժամից դուրս գալու միջոց, ես պատրաստ եմ լսել նրան  ու բանակցել նրա հետ»,-այս մասին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` այսօր`  Ազատության հրապարակում կայացած հանրային ասուլիսի ժամանակ:



Անդրադառնալով  փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով  Սահմանադրական դատարան դիմելու հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ հարցն առավել հստակ իր լուծումը կգտնի վաղը. նախ կկայանա ներքին խորհրդակցություն , ապա` քննարկում ժողովրդի հետ, որից հետո` մարտի 3-ին, կկայացվի վերջնական վճիռը:



Խոսելով ընտրությունների արդյունքների և մասնավորապես քվեների արդար վերահաշվարկի մասին, «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ վերահաշվարկի նպատակով   քվեատուփերը բացելու 120 դիմումից  ԿԸՀ-ն միայն  4-ն  է ընդունել: