Պետրոս Մակեյան. Մարտի մեկը չի բացահայտվի, քանի դեռ գործում է այս ռեժիմը

Պետրոս Մակեյան.  Մարտի մեկը չի բացահայտվի, քանի դեռ գործում է այս ռեժիմը
Այսօր «Ժաղավրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  Մարտի մեկի դեպքերի, ավարտված ընտրությունների, երկրում հնարավոր զարգացումների մասին:



 



 



Նա նշեց, որ Մարտի մեկի դեպքերին ականատես չի եղել, քանի որ բանտարկության մեջ էր այդ ժամանակ, միայն նկարահանումներով է հետեւել գործողությունների ընթացքին:



 



Մակեյանի հավաստմամբ Մարտի մեկի հիմնական սեւ էջը գրել է Ռոբերտ Քոչարյանը, ինչն   առանց աջակցության հնարավոր չէր իրականացնել: Իսկ գլխավոր աջակիցը Սերժ Սարգսյանն էր՝ իր վարչախմբով:  Արդյունքում ունենք մեր պատմության հերթական սեւ էջը:



 



Մարտի մեկի բացահայտման գործում աշխատեց փորձագիտական խումբը, որոշ բաներ պարզաբանվեցին: Բացահայտման գործընթացի երկրորդ շնչառությունը տրվեց 2011թ-ին, բայց քանի որ շատ բաներ իմիտացիոն են մեր երկրում, դրա համար էլ ոչինչ չարվեց: «Մարտի մեկը չի բացահայտվի, քանի դեռ գործում է այս ռեժիմը»,- նկատեց բանախոսը:



 



Հետընտրական զարգացումների  այսօրվա իրավիճակում Մակեյանը պրակտիկորեն բացառում է Մարտի մեկի կրկնությունը, չնայած որ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է:  Ըստ նրա՝ այժմ փոխվել են արտասահմանյան կազմակերպությունները, հասարակությունը, նաեւ իշխանությունը, ով  Մարտի մեկը  չմարսած մյուսը չի համարձակվի անել:



 



Բանախոսի կարծիքով, հասարակությունն այլընտրանք է տեսել Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ՝ իսկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում ու աջակցում է ժողովրդի ըմբոստացումը:



 



Պետրոս Մակեյանը գտնում է, որ այսօր ավելի բարենպաստ վիճակ է ժողովրդի իշխանություն ձեւավորելու համար, եւ  իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հետեւություններ անեն նախորդ դեպքերից ու սխալներից: Ըստ նրա՝ ելքը փոխզիջումն է՝ իրական առումով, ոչ թե թատերականացված:



 



Մանե ԶՈՐՅԱՆ