Բեռնարդ Շոու. Ես կատակում եմ` ասելով ճշմարտությունը. աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան

Բեռնարդ Շոու. Ես կատակում եմ` ասելով ճշմարտությունը. աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան
Ամուսնությունը մոտավորապես սա է. տղամարդ, որը չի կարողանում քնել փակ պատուհանի տակ, եւ կին, որը չի կարողանում քնել բաց պատուհանի տակ:



 



Ամուսնությունը ծուղակ է, երբ տղան ու աղջիկը գցում են իրենց գլխին՝ կարծելով թե ծաղիկներ են բռնել:



 



Եթե մենք դադարում ենք գործել, դադարում ենք ապրել:



 



Որեւէ մեկի կենսագրությունը կարդալիս հիշեք, որ ճշմարտությունը երբեւէ չի հրապարակվում: Աստված միշտ ստեղծագործում է: Նա, ով գիտի՝ անում է, նա, ով չգիտի` սովորեցնում է ուրիշներին:



 



Թերթը տպագիր թուղթ է, որը չի նկատում տարբերությունը հեծանվի շուռ գալու եւ քաղաքակրթության փլուզման միջեւ: Եթե միայն ծնողները գիտակցեին, թե որքան են հոգնեցնում իրենց երեխաներին: Եթե մարդը չի սիրահարվում մինչեւ 40 տարեկան, դրանից հետո կարող է այլեւս չսիրահարվել:



 



Գեղեցկությունը 3 օրից նույնքան ձանձրացնում է, որքան` բարությունը: Ես չեմ սիրում կռվել, ես սիրում եմ հաղթել: Իդեալական սերը հնարավոր է միայն նամակագրությամբ:



 



Մենք իրավունք չունենք պահանջել երջանկություն` չարարելով այն: Ես կատակում եմ` ասելով ճշմարտությունը: Աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան:



 



Մեծ շնորհ է կարողանալ տանել մենակությունն ու հաճույք ստանալ: